BBC-ի փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանին, խորհրդարանին ներկայացնելով նոր բյուջեի նախագիծը, ասել է, որ այժմ երկրի տնտեսությունն ազատ է այն շղթաներից, որոնցով պատել էին միջազգային պատժամիջոցները, սակայն զարգացման համար անհրաժեշտ են հարյուրավոր միլիարդ դոլարների օտար ներդրումներ։